Նիկոլը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է ու ինքը թույլ չի տալու վերաբացումը:
Եվրախորհրդարանի պատգամավորնելն էլ հոտնկայս ծափահարում են Հայոց պատմության մեջ նախադեպը չունեցող այս թշնամուն:
Այսինքն՝ եվրոպացի ֆաշիստները ծափահարում են հազարավոր տարիների հայկական Արցախը թուրքին հանձնած պահելը և հայ ժողովրդի էթնիկ զտմանը:
Այո, եվրոպացի ֆաշիտները, որովհետև հրեաների էթնիկ զտմանը ու հայրենազրկմանը ծափահարում էին 1930-1940-ականների եվրոպացի ֆաշիստները, որոնց ցրթած սերունդն այսօր ծափահարում է հայերի էթնիկ զտմանն ու հայրենազրկմանը:
Ակնհայտ է, որ 1945-ին Էլբայի վրա հանդիպած ամերիկյան ու սովետական զորքերն իրենց գործն ավարտին չեն հասցրել ու չեն կարողացել Եվրոպան մինչև վերջ դենացիֆիկացնել:
Հիմա հարց ընդդիմադիրներին. դուք այս քայլող խայտառակության հետ բանավեճ ունե՞ք, որ պատրաստվում եք ընտրությունների մասնակցել: Վստա՞հ եք, որ այս խայտառակությունը չի կեղծելու ընտրության արդյունքները՝ եվրոպացի ֆաշիստների օվացիաների ներքո: Վստա՞հ եք, որ բացի ընտրություն կոչված տուն-տունիկից, այս խայտառակությունից ազատվելու այլ ճանապարհ չկա:
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ