Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

ՈՒ «Հորովելը» դարերի մեջ մալանչներ էր մանում

ՈՒ «Հորովելը» դարերի մեջ մալանչներ էր մանում
30.07.2025 | 11:08

Մի տեղ ապրում էր մի ցեղ:

Արևորդի էին, ՀԱՅ էին ասում:

Եզն իր ախպերը, ճախարակը՝ իր քույրը:

ՈՒ «Հորովելը» դարերի մեջ մալանչներ էր մանում:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ.Գ.

Աստղերը ծերանում են ու մահանում:

Այդպես են նաև հզոր ազգերը:

Լույս են տալիս ու սպառվում:

Նրանց շնորհիվ է, որ դարերը դառնում են լուսավոր: Բազմաթիվ քաղաքակրթություններ են կազմավորվել, հզորացել ու վերացել պատմության թատերաբեմից: Նրանք հիմա չկան, բայց նրանց թողած լույսը դարերի միջով հասել է մեզ:

Հիշենք, եթե լույս է, ուրեմն՝ ինչ որ տեղ, ինչ որ բան այրվում է:

Հայ ժողովրդի թողած լույսը ահռելի դեր է ունեցել և ունի քաղաքակրթության զարգացման գործում:

Անկախ քաղաքական իրավիճակներից, մեծ հաշվով քաղաքականությունը քաղաքակրթության սպասավորն է:

Հուսանք և սպասենք գարուն օրերի:

Դիտվել է՝ 6214

Մեկնաբանություններ