Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Գեբելսյան պրոպագանդայի և կոմունիստական տոտալիտարիզմի տրամաբանությունը՝ օպոնենտներին լռեցնել դասակարգային թշնամի բնորոշելով

Գեբելսյան պրոպագանդայի և կոմունիստական տոտալիտարիզմի տրամաբանությունը՝ օպոնենտներին լռեցնել դասակարգային թշնամի բնորոշելով
09.12.2025 | 12:15

Հիշե‘ք, միշտ զգուշացեք նրանցից, ովքեր ամենաշատն ու ամենաբարձրն են գոռում գործակալների ու լրտեսների մասին:

Հասարակայնության ամենաանբարեհույս և ամենակասկածելի էլեմենտը հենց այդ մարդիկ են։

Ընդհանրապես` գործակալ կամ լրտես լինելը նույնն է, ինչ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը, որը առանձնապես ծանր քրեական հանցագործություն է։ Եթե կան մարդիկ, ովքեր տեղյակ են որևէ մարդու կողմից պետական դավաճանության դեպքի մասին և դրա մասին չեն հայտնում համապատասխան իրավապահ մարմիններին, նշանակում է նրանք պարտակում են առանձնապես ծանր հանցագործություն։

Բայց, վերադառնալով սկզբի մտքին, ես պնդում եմ, որ հասարակության մեջ ամենաանբարեհույս, ամենակասկածելին հենց այն մարդիկ են, ովքեր առավոտից երեկո օպոնենտներին մեղադրում են գործակալ կամ լրտես լինելու մեջ։ Դե իսկ իշխանությունների կողմից գեներացվող այս նարատիվը լիովին տեղավորվում է գեբելսյան պրոպագանդայի և կոմունիստական տոտալիտարիզմի տրամաբանության մեջ` օպոնենտներին լռեցնել դասակարգային թշնամի բնորոշելով։

Ա՜խ այս քաղաքականությունը...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3883

Մեկնաբանություններ