ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Խորհուրդ՝ երիտասարդ մարզիկներին

Խորհուրդ՝ երիտասարդ մարզիկներին
21.04.2026 | 15:00

Իմացե՛ք ձեր աշխատանքի արժեքը, թափած քրտինքի, նվաճումների գինը:

Հիշե՛ք՝ ոչ մեկը հենց այնպես չի պարգևատրվում: Եվ յուրաքանչյուր իշխանության պարտքն է գնահատել, մեծարել իր երկրի լավագույններին՝ բոլոր ոլորտներում:

Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը, համաշխարհային նվաճումները, մասնագիտությունը:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 7150

Մեկնաբանություններ