ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Փոքրամասնությունն է, որ պատասխանատու է ազգի ու ժողովրդի համար, նրա ներկայի ու ապագայի

Փոքրամասնությունն է, որ պատասխանատու է ազգի ու ժողովրդի համար, նրա ներկայի ու ապագայի
19.05.2026 | 10:36

Կրկին ու կրկին, ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ եմ ասում ձեզ, սիրելի ընկերներ ու բարեկամներ։ Մեր առջև ընտրություններ չեն, Սրբազան Սարդարապատ է, քանզի թշնամին գրավել է ոչ միայն աթոռանիստ քաղաքն ու վարչական ողջ համակարգը, այլև քաղաքացիների (հպատակների) մի ստվար մասի հոգիները։

Գիտությունների թեկնածու, մտավորական, հայրենապաշտ, բժշկուհի Արփինե Սողոյանը, ով իր մաշկի վրա զգացել ու ապրել է, ապրում է Արցախյան Ազատամարտի ողբերգության ողջ խորությունը, իր տանից ոչ հեռու հայտնաբերել էր այդ ողբերգության պատճառ-պատուհասին և մեն մենակ հայտնվել էր շնագայլերի ոհմակի կենտրոնում։

Արիության ու քաջության իսկական մարնավորումն էր նա՝ մի կողմից, և անսկզբունք, լկտի, խաբեբա մի թափառական, իր նմանների ոհմակով շրջապատված՝ մյուս կողմից։

Ազնվական կինը՝ ընդդեմ հայրենադավ մի թափառականի։

Ազնվականները, բժիշկ լինի, թե՝ շինական, թվով քիչ են, և երբ դուք գնում եք ընտրության, ձեր մեծամասնականության բերած ցավը անցնում է ազնվականության սրտերով, և ոչ թե ձեր քարացած հոգիներով։ Իսկ երբ, այսօրվա պես, վերացնում եք ազնվականությանը, ապա դառնում եք ոհմակ կամ նախիր՝ սա է իրականությունը։

Սակայն, սիրելի ժողովուրդ,այս թափառականը մեր Անկախության սերնդի դաստիարակության արգասիքն է, մեր թողտվության ու անտարբերության հետևանքում ձևավորված՝ Վիկտոր Ֆրանկենշտեյնի հայտնի հրեշը, որի պատասխանատուն մենք ենք, քանի որ, մարդկային ու ազգային՝ մահացած, պարսավելի, խորը թաքցրած հին հատկանիշներից հավաքված այս մոնստրը մերն է, ազգությամբ էլ հայ (նայեցեք նրա դեմքին ու կտեսնեք տասնյակ ծանոթների), և մենք ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ նա բերում է մեր գլխին, և մենք իրավունք չունենք այս հարցում հապաղելու, քանի որ մեծամասնությունը անվտանգության զգայարաններն անջատել է և ուզում է հանգիստ, կամաց մեռնել կամ թուրքիա դառնալ։ Փոքրամասնությունն է, որ պատասխանատու է ազգի ու ժողովրդի համար՝ նրա ներկայի ու ապագայի։ Ընտրություններն իմաստ ունեն լոկ այն ժամանակ, երբ իշխանության բերում են լավագույններին կամ փոքրամասնությանը։

Հիմա ուզում եմ դիմել հավաքական ընդդիմությանը։

Ես, այսօր, նորությունների ժապավենը դիտելիս, անջատել էի հեռատեսիլի ձայնը, որպեսզի չլսեմ ականջ սղոցող թափառականին և մի պահ մտածեցի, որ եթե ես անտեղյակ լինեի հայկական իրականությանն ու չտիրապետեի հայերենին, այսինքն՝ անցքերին նայեի օտարի աչքերով, ապա էկրանին ընթացող ժապավեններից կենթադրեի, որ Հայաստանում ընդդիմությունը Նիկոլն է, իշխանությունը՝ դուք։ Նիկոլը ակտիվ է, հարձակվում է, գոռում է, հավաքում է շարքերը, իսկ դուք հանգիստ, ինքնաբավ վերլուծում եք իրավիճակը, որոշում ախտանիշները և վստահեցնում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նիկոլը նորից հեղափոխություն է անում՝ ձեր (մեր) փոխարեն, բոլորիս աչքերի առաջ։ Հիմա էլ չի ասում՝ թավիշ ու մուրճ, ասում է՝ սատկացնելու եմ, խփելու եմ պոլերով, կզացնելու եմ․․․ Ասում է այնպես, կարծես իշխանությունը դուք եք, իսկ նա՝ հավերժ հեղափոխական, ձեզ նորից գահընկեց է անելու։

Ես, որպես քաղաքացի ու Հայ մարդ, ուզում եմ պահանջել ձեզանից, որ հավաքվեք իրար շուրջ, հաշվարկեք բոլոր քայլերը, քառաստիճան ղեկավարություն սահմանեք, որովհետև նա սկսելու է բանտարկումների ու բռնաճնշումների շարքը։ Նա ձեզ օրինակ է տալիս՝ պաստառ պոկելու համար մարդը ձերբակալվում է, ապա ինքնասպան լինում։ Դուք ձեր հույսը եթե դրել եք թվային հաղթանակի վրա, նա չի զիջելու։ Կամ ընդհատելու է, կամ հայտարարի կեղծված։ Ամեն ինչ որոշվելու է փողոցում։ Նա այնքան լկտի է, որ ձեզ կոչ է անում բաց տեքստով, հեղափոխություն արեք՝ ասում է նա։

Ես տեսնում եմ, որ ձեր աշխատանքը արգասիքներ է տալիս, բայց նա ամեն ինչ տեղափոխելու է այլ դաշտ։ Նրա խորամանկությունը թելադրված է վախով։ Նա գիտի, որ վերջը դատարանն է։ Գիտեն նաև նրա շուրջ հավաքված գործակալները։ Երբ նա անվանում է ձեզ Պատերազմի Եռագլուխ կուսակցություն, վախենում է ձեր միավորվելուց։ Ես էլ, որպես քաղաքացի, ուզում եմ երազել, Ազատ հայրենիք ունենալ և ապագայում օրենքով բացառել նիկոլների իշխանության գալը։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Նկարի հղինակ՝ Meruzhan Khachatryan

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ