Մակրոն-Նիկոլ հանդիպումը՝ նոր դավադրություն Հայաստանի դեմ
10.09.2026 | 15:21
Արցախը համատեղ կործանած այս երկուսը կրկին հանդիպելու են Փարիզում, ինչը ոչ մի լավ բան չի հուշում մեզ։ Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու մեր դեմ։
Հետաքրքիր է՝ ո՞ր նորմալ հայը կարող է Ֆրանսիայից ինչ-որ լավ բան սպասել, երբ հենց Փարիզն էր կատաղի դեմ 1878 թ․ մարտին ստորագրված Սան Ստեֆանոյի պայմանագրի հայամետ կետերին, և հենց նրա ակտիվ մասնակցությամբ նույն թվականի հունիս-հուլիսին դրանք վերանայվեցին Բեռլինում։
Հենց Ֆրանսիան էր առաջիններից մեկը, որ առուծախի առարկա դարձրեց «Հայկական հարցը» թուրքերի հետ բանակցություններում։
Ո՞ր նորմալ հայը կարող է վստահել Փարիզին, որը 1920 թ․ օգոստոսի 10-ին Սևրում ստորագրված պայմանագրի «հայկական» կետերին տեր չկանգնեց, երբ կարող էր դա անել ԱՄՆ Սենատի կողմից մանդատը չվավերացնելուց հետո։ Չարեց, քանի որ առուծախի մեջ էր թուրքերի հետ։
Ո՞ր նորմալ հայը կարող է վստահել Փարիզին, որը 1921 թ․ Անկարայի գաղտնի պայմանագրով թուրքերին նվիրեց Կիլիկիան՝ այնտեղ ապրող հարյուր հազարավոր հայերով։
Եվ վերջապես, չմոռանանք, որ հենց Մակրոնն էր Նիկոլի թիկունքին կանգնած 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ վերջինս Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Բավ է ապուշի նման վստահել Ֆրանսիային ու դառնալ ծիծաղի առարկա՝ «չնկատելով», որ հենց մեր ֆրանսասիրությունից օգտվելով էին որոշ ուժեր, Փարիզի հետ միասին, Ֆրանսիայի ձեռքերով մեզ ծախում ու ստորացնում։
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Մեկնաբանություններ