«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Անճարակությո՞ւն, թե՞ վախ. ինչու Հայաստանը չդարձավ Իսրայել կամ Իռլանդիա

Անճարակությո՞ւն, թե՞ վախ. ինչու Հայաստանը չդարձավ Իսրայել կամ Իռլանդիա
11.09.2026 | 13:52

Երբ 20-րդ դարի վերջին Հայաստանը վերագտնում էր իր անկախությունը, աշխարհում արդեն կային երկու փայլուն նախադեպեր, թե ինչպես կարող է սփյուռք ունեցող փոքր ազգը դառնալ տարածաշրջանային գերտերություն կամ տնտեսական հրաշք։ Իսրայելն ու Իռլանդիան իրենց արտերկրի համայնքները դարձրին պետականաշինության անբաժանելի մաս, (դրանց մասին մի օր կգրեմ) մինչդեռ Հայաստանի իշխանությունները ցուցաբերեցին աններելի անճարակություն և կարճատեսություն։
Հայաստանի իշխանությունները Սփյուռքին նայեցին որպես «բարեգործական դրամարկղի»։ Սփյուռքահայից ակնկալվում էր փող տալ դպրոցի տանիք կամ ճանապարհ սալարկելու համար, սակայն որոշումների կայացման սեղանին նրա համար աթոռ նախատեսված չէր։
Իշխանությունները վախենում էին Սփյուռքից։ Կար ներքին սարսափ, որ արևմտյան կրթությամբ, ֆինանսապես անկախ և կազմակերպված կառույցներն ու անհատները (ինչպիսիք էին Լևոն Հայրապետյանը, Սերժ Ջիլավյանը կամ Սփյուռքի ավանդական կուսակցությունները) կարող են ներսից «տիրանալ» քաղաքական դաշտին։ Արդյունքում՝ ինստիտուցիոնալ դռները փակվեցին, իսկ երկքաղաքացիության արգելքը տարիներով պահպանվեց։
Հայաստանը ստեղծեց Սփյուռքի նախարարություն, որը տարիներ շարունակ զբաղվեց մշակութային միջոցառումներով, փառատոններով ու «Արի տուն» ծրագրերով։ Այն չուներ ոչ քաղաքական քաշ, ոչ էլ լծակներ՝ համաշխարհային հայկական կապիտալը Հայաստանի արդյունաբերության ու ռազմարդյունաբերության մեջ ուղղորդելու համար։
Հայաստանը Սփյուռքին դիմավորեց հետխորհրդային բյուրոկրատիայով, մոնոպոլիաներով և կոռուպցիայով։ Տասնյակ սփյուռքահայ գործարարներ, փորձելով բիզնես դնել տանը, բախվեցին իշխանական «փայ մտնելու» մշակույթին, կողոպտվեցին ու հեռացան՝ իրենց հետ տանելով այլ ներդրողների վստահությունը։
Հայաստանի իշխանությունների անճարակությունն այն էր, որ նրանք չկարողացան փոքրիկ, շրջափակված երկիրը տեսնել որպես համաշխարհային ցանցային պետության կենտրոն։ Փոխարենը նրանք ընտրեցին գավառական ինքնաբավությունը՝ Սփյուռքին թողնելով «հավերժ հյուրի» կարգավիճակում։

Հովիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ