Ամեն խաղաղության մեջ խմորվում է նոր պատերազմ:
Ամեն պատերազմի ընթացքում սաղմնավորվում է նոր խաղաղություն:
Միայն խաղաղության մասին հոգ տանողը տեղիք է տալիս սպասվածից ավելի շուտ և ավելի ծանր պատերազմի:
Մարդու (մարդկության) կյանքը (պատմությունը) պատերազմների ու խաղաղությունների հարատև շղթա է:
Խաղաղության ջատագովն ակամա պետք է լինի նաև պատերազմի ջատագով:
Պատերազմն ու խաղաղությունը ամուսնական զույգի պես են. կինը տան անդորրն է ապահովում, հոգալով տնեցիների հանգիստ նիստուկացը, իսկ տղամարդը պաշտպանում է իր տունը և կեցության միջոցներ հայթայթում տնեցիների համար:
Երկար խաղաղությունը հույժ ցանկալի է, բայց այն մի օր բերելու է շատ ավելի սոսկալի պատերազմ:
Մշտատև խաղաղ աշխարհ ունենալու փափագը դեռ հազարամյակներ մնալու Է երազ:
Երկար գոյատևում են այն երկրները, որտեղ հարգի են պատերազմի ու խաղաղության գաղափարները:
Իրական մեծարանք են վայելում այն առաջնորդները, ովքեր հաղթում են պատերազմներում և երկար խաղաղություն պարգևում իրենց ժողովուրդներին:
Մերժե՛ք պարտվածներին, հեռացրե՛ք նրանց, իշխող պարտվածները վաղաժամ պատերազմների խթանիչներ են:
Հրանտ Ալեքսանյան