Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

ՀՀ զինված ուժերը թույլատրել են ադրբեջանցիներին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը

ՀՀ զինված ուժերը թույլատրել են ադրբեջանցիներին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը
12.01.2015 | 10:53

«Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 17:30 ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել:

Դիտվել է՝ 3492

Մեկնաբանություններ