Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Արդյո՞ք Հայաստանում իրագործվելու է Լիբիայի «սցենարը»

Արդյո՞ք Հայաստանում իրագործվելու է Լիբիայի «սցենարը»
14.03.2026 | 12:25

«Նիկոլը հայկական Սաակաշվիլին է», «Նիկոլը կրկնօրինակում է Մայա Սանդույին», «Հայաստանում կրկնվելու է Մոլդովայի, այնուհետև` Վրաստանի սցենարը» ...

Սրանք Հայաստանի բնակչության մեջ ամենատարածված մտքերն են:

Հարց. իսկ ինչու՞ «սցենարիստը» պետք է կրկնի դեռ չավարտված` գործող, սցենարները: Փաստ է, չէ՞, որ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի «սցենարները» դեռ չեն ավարտվել` ընթացքում են: Բացի դրանից` պայմանական «սցենարիստը», իմանալով հանդերձ վրացական, մոլդովական և ուկրաինական «սցենարների» ուժեղ ու թույլ կողմերը, դրանք երբեք նույնությամբ չի կրկնի: Այսինքն, պայմանական «սցենարիստին» Հայաստանում անհրաժեշտ է իրագործել կամ լրիվ նոր, կամ` ժամանակին հաջողությամբ ավարտված սցենար:

Լրիվ նոր «սցենար» գրելը բավական ռիսկային գործ է: Արդյո՞ք «սցենարիստը» պատրաստ է հանուն Հայաստանի ռիսկի դիմել:

Իրաք, Սիրիա, Լիբիա, Վենեսուելա, Աֆղանստան ... Այս պետություններում, գոնե տեսանելի ապագայում, «սցենարն» ավարտված է:

Չեմ կարծում, որ Հայաստանում կգործի Աֆղանստանի, Սիրիայի և Իրաքի «սցենարները»: Գրեթե բացառվում է նաև Վենեսուելայի «սցենարը»: Իսկ Լիբիայի՞: Եկեք հիշենք, թե ինչ էր կատարվում Լիբիայում մինչև 2011 թվականը, ով էր Մուամմար Կադդաֆին և ինչ եղավ այդ երկրում 2011 թվականին : Դրանից հետո, համեմատենք Լիբիայի առաջնորդին Փաշինյան Նիկոլի հետ և փորձենք պատասխանել պարզունակ հարցին, այն է` արդյո՞ք Հայաստանում իրագործվելու է Լիբիայի «սցենարը»:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 274

Մեկնաբանություններ