Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վարդավառը բնավ փրփուր-փարթիների, հրավիրված պարուհիների կամ ցուցադրական զվարճանքի մասին չէ

Վարդավառը բնավ փրփուր-փարթիների, հրավիրված պարուհիների կամ ցուցադրական զվարճանքի մասին չէ
13.07.2026 | 14:22

Նախօրեին Հայ առաքելական եկեղեցին տոնում էր հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուսի Պայծառակերպության տոնը, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Վարդավառը։

Բայց այն, ինչ նախօրեին այս ապալեգիտիմները կազմակերպել էին Հանրապետության հրապարակում, ոչ մի աղերս ու առնչություն չուներ այդ գեղեցկագույն տոնի ոգու և խորհրդի հետ։

Հռոմեական արբած գինարբուք հիշեցնող այդ վակխանալիան, որտեղ «ներկա» էր անգամ Պոսեյդոնը, լավագույնս ցույց տվեց, թե որքան հեռու են այս իշխանությունները քրիստոնեական արժեհամակարգից, և որքան մակերեսային է նրանց պատկերացումը այդ վարդապետության մասին։

Վարդավառը բնավ փրփուր-փարթիների, հրավիրված պարուհիների կամ ցուցադրական զվարճանքի մասին չէ, այն մարդու ներքին վերափոխման, լույսի հաղթանակի, մաքրագործման և Աստծուն մոտենալու խորհրդի մասին է։ Այդ տոնը դարեր շարունակ հայ ժողովրդի համար եղել է ոչ միայն ժողովրդական ուրախության, այլև հոգևոր վերելքի օր, որտեղ ավանդույթն ու հավատքը լրացրել են միմյանց, ոչ թե փոխարինել։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ պետական միջոցառում է կազմակերպվել, այլ այն, որ քրիստոնեական տոնի բովանդակությունը փոխարինվել է մի ներկայացմամբ, որը շատ ավելի մոտ էր հեթանոսական խրախճանքին։

Ու թերևս դրա մասին ամենագեղեցիկը Նարեկացին է ասել.

Գոհար վարդն էր շղարշ առել

Արփիական վեհ վարսերից,

Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,

Ծաղկածիծաղ ծովն երկնային:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5410

Մեկնաբանություններ