Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Հայաստանը Նիկոլի ձեռքն է կրակն ընկել, աշխարհը՝ սիոնիստական Իսրայելի և նրա վարչապետի կամակատար Թրամփի

Հայաստանը Նիկոլի ձեռքն է կրակն ընկել, աշխարհը՝ սիոնիստական Իսրայելի և նրա վարչապետի կամակատար Թրամփի
24.04.2026 | 12:15

ԱՄՆ-ում ապշել են Իրանի ջախջախիչ հարվածից, խոստովանել Միացյալ Նահանգների պարտությունը

Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակման դեպքում կհաղթի Իրանը. այս մասին հայտարարել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Դենիել Դևիսին տված հարցազրույցում, որը տեղադրված է նրա YouTube-ալիքում:

«Թրամփը պարզապես պետք է հնարավորինս շուտ վերջ դնի այս պատերազմին,- ասել է Միրշայմերը։- Պատճառն այն է, որ նա չունի ռազմական ռազմավարություն, որը թույլ կտա նրան հաղթել: Այստեղ պարզապես ռազմական տարբերակ չկա։ Եթե շարժվենք էսկալացիայի սանդուղքով, ապա կհաղթեն իրանցիները, այլ ոչ թե ամերիկացիները։ Այսպիսով՝ ռազմական տարբերակ պարզապես գոյություն չունի»:

Նկատենք՝ ունի, բայց միայն միջուկային սպառազինության գործադրմամբ, ինչը ԱՄՆ-ի կամ Իսրայելի համար կլինի չափազանց ռիսկային, կնշանակի ջինը շշից բաց թողնել… Ինչպե՞ս կվարվեն դրանից հետո Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը… Ինչպե՞ս կվարվեն դրանից հետո ամերիկյան ընտրողները Թրամփի հանդեպ…

Միրշայմերը հավելել է, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է «փլուզման եզրին», իսկ եթե էսկալացիան շարունակվի, դա նրան ևս մեկ ջախջախիչ հարված կհասցնի:

«Իսրայելցիները հասկանում են՝ այս պահին մենք պարտվել ենք պատերազմում,- ասել է փորձագետը։- Մենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը: Մենք ձախողվել ենք բոլոր կետերով։ Իրանցիները հաղթեցին: Իսրայելական տեսանկյունից սա աղետալի իրավիճակ է, քանի որ իսրայելցիներն Իրանին դիտարկում են որպես սպառնալիք իրենց գոյության համար»:

Պրոֆեսորի խոսքով՝ Իրանում ցամաքային գործողության հնարավոր անցկացումը, ամեն դեպքում, չափազանց անխոհեմ որոշում կլինի, որը կհանգեցնի Վաշինգտոնի պարտությանը:

«Եթե ԱՄՆ-ը նորից սկսի ռմբակոծել Իրանը, իրանցիները պատասխան հարված կհասցնեն և կփակեն Կարմիր ծովը, ինչպես նաև էլ ավելի կսահմանափակեն Հորմուզի նեղուցում նավարկությունը,- զգուշացրել է Միրշայմերը:- Ավելին. նրանք հարձակվում են թիրախների վրա Սաուդյան Արաբիայում և Պարսից ծոցի այլ երկրներում։ Իսկ դա աղետ է համաշխարհային տնտեսության և, հետևաբար, ԱՄՆ-ի համար։ Օդային հարվածներն այստեղ չեն օգնի»:

ԱՄՆ-ում նաև հայտարարել են Արևմուտքում փոփոխությունների մասին՝ «կառավարությունները կտապալվեն»: Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը YouTube-ի եթերում հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել Արևմտյան Եվրոպայի կառավարությունների տապալմանը:

«Իրանցիները հստակ հասկացրել են, որ կոչնչացնեն այն ամենի մեծ մասը, ինչ գտնվում է Պարսից ծոցի արևմտյան ափին, ինչը լուրջ տագնապ է առաջացնում ամբողջ աշխարհում,- ասել է Մակգրեգորը:- Գազի և նավթի հետ կապված արդեն մեծ խնդիրներ կան… Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրները, որոնք տարված են կանաչ էներգետիկայով, հայտնվել են շատ ծանր վիճակում։ Իմ կարծիքով, Եվրոպայում արդեն արտակարգ իրավիճակ է։ Կարծում եմ, շուտով այնտեղ լուրջ փոփոխություններ կսկսվեն՝ կտապալեն կառավարությունները»։

Փորձագետը նշել է, որ պարարտանյութերի արտադրության բաղադրիչների կեսը գալիս է հենց Պարսից ծոցից։ Ընդ որում, Արևմուտքում արդեն զգալի խնդիրներ են առաջացել գազի և նավթի հետ կապված։ Օրինակ, Բրիտանիայում, նրա խոսքով, երկու շաբաթվա ընթացքում կարող է սպառվել ավիավառելիքն ու գազը։

Ինչպես գրել է ամերիկյան «The National Interest» ամսագիրը, Իրանի ծովային շրջափակումը հակամարտությունում միայն սրում ու վատացնում է ԱՄՆ-ի վիճակը:

«Պատերազմի սկսվելուց հետո շրջափակումը դադարել է հարկադրանքի գործիք լինելուց և վերածվել է հակամարտության սրման ճանապարհին ևս մեկ քայլի՝ Թեհրանին տալով նոր հնարավորություններ»,- նշված է հրապարակման մեջ:

Ըստ պարբերականի, այժմ արդեն ուշ է Միացյալ Նահանգների համար ինչ-որ բան ձեռնարկելու համար, քանի որ ընթացիկ իրավիճակում Իրանի շրջափակումը Վաշինգտոնին ոչ մի օգուտ չի բերի:

«Ենթադրություններ այն մասին, որ Մերձավոր Արևելքը կարող է վերադառնալ նախապատերազմյան ստատուս-քվոյի, այլևս գոյություն չունեն»,- ամփոփել է ամսագիրը:

Ապրիլի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին։ Նրա խոսքով՝ Պակիստանն ԱՄՆ-ին խնդրել է հետաձգել Իրանի դեմ հարվածները, քանի դեռ Թեհրանը բանակցությունների առաջարկ չի ներկայացրել: Հրադադարի ժամկետը պաշտոնապես սահմանված չէ։

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների համար Իսլամաբադում նոր հանդիպումը նախատեսված էր ապրիլի 22-ին, սակայն Իրանը հրաժարվել է մասնակցել դրան: Իրանական ԶԼՄ-ները, ինչպես, օրինակ, «Tasnim» լրատվական գործակալությունը, հայտնել են, որ Թեհրանը շփումները համարել է ժամանակի կորուստ, քանի որ Վաշինգտոնը խոչընդոտում է երկու կողմերին ձեռնտու գործարքին: Երկիրը, մեղմ ասած, դժգոհ է Հորմուզի նեղուցի շրջափակումից և ԱՄՆ-ի չափից մեծ և անիրատեսական պահանջներից։

«Tasnim»-ի տվյալներով՝ Իրանը դեռ որոշում չի կայացրել մոտ ժամանակներս բանակցությունները վերսկսելու մասին: Ավելի վաղ Իրանի IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլից՝ ԱՄՆ-ի չափազանց մեծ և անիրատեսական պահանջների, հրադադարի ռեժիմի խախտումների և Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստներից դուրս եկող և այնտեղ մեկնող նավերի ընթացքն արգելափակելու պատճառով:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ