Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Պատերազմ, որը կարող էր չլինել. ինչո՞ւ չեմ ներում Փաշինյանին

Պատերազմ, որը կարող էր չլինել. ինչո՞ւ չեմ ներում Փաշինյանին
27.09.2026 | 13:00

Այսօր՝ հենց այս օրը, վեց տարի առաջ, սկսվեց 44-օրյա պատերազմը։
Այդ պատերազմը կարող էր չլինել, եթե Նիկոլ Փաշինյանը 2019-ին չմերժեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած պլանը։
Բայց ոչ միայն մերժեց․ նույն թվականին Ստեփանակերտում հնչեցրեց նաև հայտնի արտահայտությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Այս անպատասխանատու հայտարարությամբ նա, ըստ էության, լեգիտիմացրեց Ալիևի կողմից պատերազմ սկսելու մտադրությունը։
Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը։
Եվ ինքն էլ վերջապես խոստովանեց դա․ անցյալ տարվա օգոստոսի 23-ին, Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ հնչեցրած ուղերձում, Փաշինյանը նշել է.
«Ի վերջո, ինչո՞ւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը … մենք չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին … հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»։
Այս խոսքերը, որքան էլ փաթեթավորված, իրականում խոստովանություն են։
Փաշինյանի արկածախնդրությունը դարձավ ազգային աղետի պատճառ, մի աղետի, որի հետևանքները մենք շարունակում ենք կրել այսօր էլ։
Այսօր մեր պարտքն է ոչ միայն հիշել այդ ճակատագրական օրվա սկիզբը, այլև արժևորել մեր նահատակների անմահ հիշատակը։
Նրանց արյամբ է գրված մեր պատմության այս ծանր էջը։
Փա՛ռք նահատակներին։ Հավերժ հիշատակ։

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 13007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ