Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում է հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում է նոր սպասումով։
Ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի է անցել, երբ Մեքքայում ստորագրվեց ռազմապաշտպանական համաձայնագիր՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև։ Համաձայնագրի պայմաններով՝ մասնակից երկրներից մեկի վրա հարձակումը գնահատվում է որպես բոլոր երկրների վրա հարձակում։
Մի շարք փորձագետների կողմից Իսլամական ՆԱՏՕ անվանված այս դաշինքում, Պակիստանը վճռականորեն խնդրել է Իրանին՝ հանգստացնել հութիներին...