ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Վնասվել են միայն սածիլված դաշտերը, կարտոֆիլը

Վնասվել են միայն սածիլված դաշտերը, կարտոֆիլը
06.04.2018 | 07:15

Օդերևութաբանները զգուշացրել էին, որ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ժամանակահատվածում, Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-3 աստիճան։ Ելնելով սպասվող ջերմային ֆոնից` օդերևութաբանները հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորել էին փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։


Մեր զրուցակիցները՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի բնակիչներ Խաչիկ Զաքարյանն ու Նարեկ Մելիքյանը, նշեցին, որ Ջանֆիդայում վնասվել են սածիլված դաշտերը, կարտոֆիլը։ Ցրտահարվել է այն բույսը, պալարը, որը հողի մակերևույթին ավելի մոտ է գտնվում: Մարդիկ ստիպված են նորից սածիլել դաշտերը, սա նշանակում է, որ բանջարեղենի բերքը կուշանա։ Եղանակային պայմանները հատկապես վնասել են կարտոֆիլի բերքը։
Պտղատու ծառատեսակները, ըստ մեր զրուցակիցների, չեն վնասվել, քանի որ ցրտահարությունը հողի մակերևույթի վրա էր, իսկ ծառերը գտնվում են հողի մակերևույթից 1-2 մետր բարձրության վրա, որտեղ օդի ջերմաստիճանը դրական էր։ Այնուամենայնիվ, ծառերի դեպքում եթե անգամ ցրտահարություն եղած լինի, ապա, ըստ մեր զրուցակիցների, դա պարզ կդառնա մի քանի օրից։


Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ տեղացած կարկտին, ապա Ջանֆիդայի բնակիչները նշեցին, որ իրենք գտել են կարկտի դեմ պայքարի ձևը։ ՈՒնեն հակակարկտային կայաններ, որոնք շատ արդյունավետ գործում են, և իրենց բերքը բնական այդ աղետից պաշտպանված է։
Մենք զրուցեցինք նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչ Վրեժ Ղազարյանի հետ։ Նա նշեց, որ իրենց բնակավայրում ցանքսը դեռևս չեն սկսել։ Այստեղ հիմնականում մշակում են կարտոֆիլ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաներ: Ըստ Վրեժ Ղազարյանի՝ ձմեռն իրենց մոտ երկար է տևում, ուստի հողագործության սեզոնը բացվում է մայիսի վերջին։ Այնպես որ՝ իրենց մոտ ցրտահարման մասին խոսք լինել չի կարող։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ