ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Երեք միլիոն դրամի կալանք

Երեք միլիոն դրամի կալանք
24.01.2013 | 20:47

Դատարանը կալանք է դրել «Ժողովուրդ» թերթի վրա` երեք միլիոնի չափով. պատճառն այն է, որ Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան և դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ` իրենց պատիվն արատավորելու համար:
«Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին, փաստել է տուգանելու պատճառը` ունենալով համապատասխան տեղեկանքը, զանգահարել Խաչիկ Խաչատրյանին, որպես երկրորդ կողմ` լսելու նրան, վերջինս էլ վիրավորել է իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողին, իսկ ավելի ուշ դիմել դատարան` իր գործարար համբավն արատավորելու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ