Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Նիկոլյան խաղաղության սյուները»

«Նիկոլյան խաղաղության սյուները»
15.05.2024 | 19:08

Այսօր ՀՀ զինվորներին և ոստիկաններին վստահված «պետական սահմանը», փաստորեն, անցնում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտով:

Այնտեղ հավանաբար անցկացվում են սահմանազատման և սահմանագծման՝ «նիկոլյան խաղաղության սյուների» տեղադրման աշխատանքներ՝ զինվորների, ոստիկանների աչալուրջ հսկողության և ռազմական, ոստիկանական տեխնիկայի առկայության պայմաններում:

Իսկ ընդամենը մի վեց տարի առաջ այդ վայրից մի փոքր հեռու՝ իր կողմնակիցների կողմից շրջափակված Մաշտոցի պողոտայում, Նիկոլը մանղալի մոտ կանգնած խորովածով դուռում էր «խփշտում»: Անվախ ու քաջաբար՝ առանց «ախրանայի». ոստիկանների, կարմիր ու սև բերետավորների ուղեկցության:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4159

Մեկնաբանություններ