ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

1992 թվականի մայիսի 8-ին առաջինը Շուշի մտած հայկական տանկը S-72 էր՝ հրամանատար Գագիկ Ավշառյանի գլխավորությամբ

1992 թվականի մայիսի 8-ին առաջինը Շուշի մտած հայկական տանկը S-72 էր՝ հրամանատար Գագիկ Ավշառյանի գլխավորությամբ
22.09.2025 | 21:53

Խոր ցավով տեղեկացանք, որ երկրային կյանքից անժամանակ հեռացել է 1992թ. Շուշիի S-72 տանկի անձնակազմից հրաշքով ողջ մնացած գնդապետ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գագիկ (Գագա) Ավշառյանը։

1992 թվականի մայիսի 8-ին առաջինը Շուշի մտած հայկական տանկը S-72 էր՝ հրամանատար Գագիկ Ավշառյանի գլխավորությամբ։

Հետագայում տանկը վերանորոգվել և վերածվել է Շուշիի ազատագրումը խորհրդանշող «Շուշիի տանկ» հուշարձանի։

Տանկը վերականգնել է Գագիկ Ավշառյանը։

Գագիկ Ավշառյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 17։00-20։00, Լուկաշինո 152, Սան Լազարո սգո սրահում։

Դիտվել է՝ 4742

Մեկնաբանություններ