Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում է հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում է նոր սպասումով։
TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի շուրջ արդեն այնքան է խոսվել, որ կարելի է հեշտությամբ մոլորվել իրարամերժ գնահատականների մեջ։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանություններն են համոզում, որ բացվում է տնտեսական զարգացման, խաղաղության և տարածաշրջանային հաղորդակցությունների նոր դարաշրջան...