ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արևմուտքը երբեք ուրիշի պրոբլեմ չի լուծում, ինքն այդ պրոբլեմը ստեղծում է, որ իր պրոբլեմները լուծի

Արևմուտքը երբեք ուրիշի պրոբլեմ չի լուծում, ինքն այդ պրոբլեմը ստեղծում է, որ իր պրոբլեմները լուծի
29.09.2026 | 14:36

Երբ երկրիդ ԱԺ-ի պատգամավորը եվրոպական բարձրագույն ամբիոնից խոսում է Կաթողիկոսից, այլ ոչ թե քո երկիր ներխուժած թշնամուց, հասկանում ես, որ երկրիդ ապագան թշնամուդ ափերի մեջ է:

ՈՒ եթե շարունակես քեզ պահել կատարյալ տգետի պես, հատկապես՝ դիվանագիտական դաշտում, դու էլ, երկիրդ էլ, ազգն էլ կհայտնվեք թշնամու ձեռքերի մեջ` լավագույն դեպքում, ոտքերի տակ` ընդհանրապես:

Արևմուտքը երբեք ուրիշի պրոբլեմ չի լուծում, ինքն այդ պրոբլեմը ստեղծում է, որ իր պրոբլեմները լուծի՝ մեր զավակների, մեր երկրի ու մեր պետականության հաշվին:

Վահե Արոյան

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ