Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Փորձ է արվում ստեղծել այլընտրանքային, կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում

Փորձ է արվում ստեղծել այլընտրանքային, կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում
30.01.2026 | 21:56

Եվ այսպես, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ բանակում պատվով և բարձր արդյունավետությամբ ծառայող գնդերեցները, չընկրկելով ճնշումների առաջ, հավատարիմ մնացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց Հայրապետին։

Ի՞նչ խնդիրներ է ձգտում լուծել փաշինյանական խունտան այս հերթական հակահայկական որոշմամբ։ Առայժմ կարելի է հանգել հետևյալ եզրակացությունների․ փորձ է արվում՝

1. Ստեղծել այլընտրանքային, կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում, որտեղ կծառայեն տիրադավ, ազգուրաց և կարգալույծ հոգևորականներ։

2. Սուրբ Էջմիածնի հոգևոր ենթակայությունից ամբողջությամբ հանել հայ սպայակազմը։ Եթե դա անմիջապես չհաջողվի, ապա խունտայի համար անբարեհույս, պայմանականորեն ասած՝ «էջմիածնական» սպաներին դուրս մղել բանակից, իսկ ուրացող «կճոյանականներին»՝ ծառայողական առաջխաղացում ապահովել։

3. Հետագա քայլերով բանակում աստիճանաբար ներգրավել կաթոլիկ, բողոքական և աղանդավորական հոգևորականների՝ հայ զինվորների հոգեորսությունը կազմակերպելու նպատակով։

4. Թուլացնել բանակում ազգային ինքնության հոգևոր առանցքը՝ այն փոխարինելով գաղափարապես անարմատ, կառավարելի և իրավիճակային «արժեհամակարգով»։

5. Զրկել Հայոց բանակը հոգևոր-եկեղեցական-բարոյական միասնականությունից՝ դրանով իսկ նվազեցնելով դիմադրողականությունն ու մարտական ոգին արտաքին և ներքին ահագնացող ճնշումների պայմաններում։

Իսկ թե ինչ իրական հետևանքներ կունենա այս որոշումը, ցույց կտա ժամանակը։ Համենայն դեպս, մինչ այժմ խունտային չի հաջողվել հավաքագրել ուրացող հոգևորականների որևէ նշանակալի քանակ, որոնց մի մասն էլ կարող էր դառնալ իր ազգադավ ծրագրերի կամակատարը Հայոց բանակում։

Անկասկած, այս որոշումը ևս դառնալու է խունտայի հերթական ամոթն ու խայտառակությունը՝ էլ ավելի ընդգծելով և խորացնելով նրա խոր անրջպետը ժողովրդի և Եկեղեցու հետ։

Աստվածն առաջ։

Մատթեոս 6։24՝

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ