Ապացուցված բան է՝ ստրկամտությունը հոգևոր տգիտության և հոգևոր անազատության վիճակ է. ինչպես տգետը, այնպես էլ ստրկամիտը, հասարակության մեջ ձեռք բերելով բարձր կարգավիճակ, ունենալով իշխանություն, բայց մնալով ստրկական հոգեբանության կրող, քողարկվում են ընդհանուր շահի ու բարոյականության դիմակով և դառնում չարիք:
Նա զուրկ է ազատ մտածելու և ազատ գործելու կարողությունից, թեև կարող է ունենալ ժամանակակից մարդուն բնորոշ ատրիբուտներ, օրինակ, լինել դիպլոմավորված, լավատեղյակ ժամանակակից գիտության ու արվեստի նվաճումներին, իրազեկված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, բայց այդ ամենի հետ մեկտեղ չունենալ սեփական տեսակետ:
Ստրկամիտը չունի իր «Ես»-ը, դիմազուրկ է, համակերպվող, զուրկ սեփական արժանապատվության զգացումից, ազատությանն անընտել է, գնահատում ու հասկանում է բռնակալականը:
Եվ վերջում՝ ստրկամիտն ատում է կրոնն ու սրբությունը, ընտանիքն ու ավանդույթը, տոհմն ու սովորույթը, ազգն ու պետությունը. միաժամանակ պաշտում փողը, ինչքն ու ստամոքսը:
Արմեն Հովասափյան