Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Մոսկվան ասաց, որ դուք լեգիտիմ չեք

Մոսկվան ասաց, որ դուք լեգիտիմ չեք
29.07.2026 | 11:24

Նախընտրական շրջանում «Նիկոլի վերջին օրերի սրբերի եկեղեցու» հետևորդները մեծարում էին կրոնապետին, թե ինչպես նա լավ հուպ տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում, զուգահեռ ՔՊ-ական սազանդարները ևս գույզգույն PR սկսեցին թե ինչպես է վարչապետի անհողդողդ երկաթյա կամքը ծնկի բերում ատոմային ժանգոտած գերտերության նախագահին։

Մի ակնթարթ ինձ էլ թվաց, որ իմ առջև հառնում է Պապ թագավորի վսեմ և ձիգ կերպարը, բայց դա ընդամենը հին Ամիրյան փողոցի վրա տնկված սուրանկյուն ցուցատախտակն էր և ուրիշ ոչինչ։

Երեկ (28․07․2026 թ․) չշնորհավորված վարչապետը աղերսել է ՌԴ նախագահին վերացնել սահմանափակումները հայկական ապրանքների նկատմամբ։

«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել՝ չհաշված, որ մի քանի ժամ առաջ թթահարում էին սեփականատիրոջ աղջիկներին։

Ընդունում եմ հեշտ չէ Պապոյանական գժությունների, Սաքունցների հիստերիկ բղավոցներ հակառուսական ֆոնին (Ռուսաստանի ոտքը պետք է կտրվի) Վովա ձյաձայի առաջ նվաստանալ, բայց ի զարմանս բոլորի Մոսկվան շատ հանգիստ մատնացույց է արել հանրաքվեի ճանապարհային քարտեզին, գնացեք և ազգովի որոշեք մե՞զ հետ եք, թե՞ եվրոպացիների, որովհետև երկուսը մեկտեղել անհնարին է (մեռան ասելով):

Երբ նորընտիր իշխանությանն ասում են գնա հանրաքվեի դա դիվանագիտական լեզվով նշանակում է, որ մենք ձեզ լեգիտիմ չենք համարում։

ԵԱՏՄ թե՞ Եվրամիություն հարցադրումը ներքին ընտրություն չէ, որ խաղաղության և սոցիալական բարեկեցության կեղծ թեզերով խաբես մարդկանց, դա անվտանգության և աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր է, որը կարող է նաև վերածվել դատավճռի, երբ հայոց իսթեբլիշմենթը «Բարձր դուռը» սկսել է հաճախ խառնել Ելիսեյան պալատի դարպասների հետ։

Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ