Կարծում եմ՝ Իրան-ԱՄՆ+Իսրայել հակամարտության այս ակտիվ փուլը կարող է ավարտվել երեք դեպքերում`
1. ԱՄՆ-ն ու Իսրայելը հասնում են իրենց նպատակին,
2. Իրանի դիմադրության հաղթանակով,
3. ԱՄՆ-Իսրայել կոալիցիային նոր հավասարակշռող դերակատարի ավելացումով:
Առաջին սցենարը համեմատաբար հավանական է, երկրորդ սցենարը քիչ հավանական, իսկ երրորդ սցենարը՝ այս պահին առավել հարմար լուծումն է:
Չինաստանի միացումը բնականաբար կլինի փուլային` սպառազինության և հետախուզական տվյալների տրամադրում առաջին էտապում, հաջորդ էտապում «հարձակողական դիվանագիտության» բանեցմամբ և երրորդ էտապում` Չինաստանը մի քանի ժամ է տալիս դադարեցնելու ռազմական գործողությունները և դիվանագիտական լուծում նախաձեռնում կամ պաշտոնապես միանում Իրանին:
Սա առաջին երկու էտապում կարող ենք անվանել առավելագույն ճնշման քաղաքականություն, որը կարող է ունենալ երկու ելք` դիվանագիտական լուծում կամ ռազմական գործողությունների շարունակություն:
Սակայն` Չինաստանի կողմից կրավորական կեցվածքը և Իրանի նկատմամբ ամերիկա-իսրայելական ծրագրերի իրագործումը հանգեցնելու է Չինաստանի մեկուսացման և ի վերջո` հակաչինական կոալիցիայի ձևավորման:
Ժամանակին Իրանը և Ռուսաստանը թույլ տալով Արցախի նկատմամբ ադրբեջանական ծրագրերի իրագործումը` 44-օրյա պատերազմում, բացեցին պանդորայի արկղը: Հիմա նույնը Չինաստանի դեպքում է` Իրանի ապագան ուղղակի կապ ունի Չինաստանի ապագայի հետ:
Արա Պողոսյան