ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Անկախ պետականությունից լավ բան չկա, բայց պետք է կարողանալ դա ունենալ

Անկախ պետականությունից  լավ բան չկա, բայց պետք է կարողանալ դա ունենալ
08.02.2026 | 17:15

Տարրական տրամաբանությունից զուրկ լինելը, փաստերը համադրելն ու դրանցից որևէ նպատակային եզրակացության գալ չկարողանալը մեզ ուղեկցում է նույնիսկ մեր գոյություն ունենալու հետ կապված կրիտիկական հարցերում։

Աշխարհում ամեն ինչ որոշում է հարաբերական ուժը, և ով էլ ումից ուժեղ եղավ, ձգտում է դա վերածել իր համար շահի և մեծամասամբ էլ հաջողում է։

Մենք էլ, հավերժ պառակտված լինելով, մեր էներգիան ծախսել ենք ոչ թե միավորվելու և ուժեղանալու համար, այլ այն մսխել ենք միմյանց գզելու վրա։

Դրա արդյունքում էլ դարձել ենք հեշտ թիրախ ավելի ուժեղների համար։

Եվ հենց դրա համար էլ բոլոր հնարավոր կողմերից ստացել ենք մեծ ու փոքր հարվածներ, քանի որ բնական օրենքով ամեն մեկը աշխատել է իր օգուտի համար։

Ժամանակին դրանց մեջ եղել են Բյուզանդիան ու նրանց ժամանակակից տարբեր տեսակի թուրքերը, մոնղոլները և որիշներ, որոնք մեզնից խլել ու քանդել են համարյա ամեն ինչ։

Նոր ժամանակներում էլ մենք նույն իմաստով մնացել ենք թուրքերի ու ռուսների արանքը, որոնց կայսրությունները մեզ հետ վարել են մեզնից առավելագույն օգուտ քաղելու քաղաքականություն, որը նորմալ տրամաբանության տեր մարդկանց համար նորմալ է, քանի որ ուրիշ կերպ լինել չէր էլ կարող։

Բայց ավելի թույլից առավելագույն օգուտ ստանալու քաղաքականության իրականացումը կարող է լինել տարբեր ձևերով։

Մեկը, ավելի կոնկրետ, թուրքերն ու նրանց գործիք քրդերը, դա իրականացրել են եղածը կեղեքելու ու թալանելու տարբեր ձևերով, իսկ քաղաքակրթական ավելի բարձր մակարդակ ունեցող ռուսները դա իրականացրել են բոլորովին այլ մոտեցումներով։

Հայտնի փաստ է, որ մի քիչ ավելի լավ պայմաններում ապրող և ուսյալ մարդը շատ ավելի օգտակար է, քան տգետն ու հետամնացը։

Ռուսներն էլ, մեզնից և շատ ուրիշներից շահ ունենալու համար, վարվել են հենց այս ձևով՝ կյանքի ապահովություն և առաջընթացի ու կրթության պրոցեսին մեզ և ուրիշներին մասնակից դարձնելով։

Հիշեք մեր կրթության գործը խորհրդային օրոք և համեմատեք դա այսօրվա հետ։

Հիշեք նաև Կովկասում մեր առաջընթացը ցարերի օրոք, մինչև դա էլ մեր տարանցիկ առևտուրը Եվրոպայի հետ՝ Ռուսաստանով։

Նույն քաղաքականությունը ռուսներն ունեցել են մեզ և ուրիշների հետ խորհրդային ամբողջ շրջանում, երբ մենք հասանք մեծամեծ քաղաքակրթական աննախադեպ հաջողությունների։

Հիմա կասեք՝ բա Վանի նահա՞նջը, բա բոլևիկների սարքած կոտորա՞ծը և ուրիշ հնարավոր բաներ, որոնք բոլորն էլ հայտնի փաստեր են, բայց հավասարակշիռ գնահատականներ տալու համար դրանք պետք է դիտարկվեն մեր գենոցիդի, խարհրդային ժամանակներում մեր ծաղկման ու վերջին 1000 տարում առաջին անգամ մարդահաշիվ դառնալու և այլ կարևոր փաստերի ու իրադարձությունների ֆոնի վրա։

Ինչու՞ այդքան օբյեկտիվ ու գիտակ լինելով՝ ձեզնից որևէ մեկը չի խոսում այն բանի մասին, որ թուրքերի կողմից մեր գենոցիդը սկսվել է այն օրվանից, երբ նրանք ոտք են դրել մեր երկիր։

Այն հանգամանքը, որ այսօր թուրք ազգի գենետիկորեն մի շատ մեծ մասը հայ ու հույն են, այդ գենոցիդի արդյունքն է։

Եթե նույն տեսանկյունից փորձում ենք գնահատել ռուսներին, ապա նրանք, մեր երկիր ոտք դնելու առաջին օրից, բերել են մեզ կյանքի ապահովություն և զարգացում բոլոր ոլորտներում։

Հիմա էլ կասեք՝ բա ո՞նց էր, որ նրանք, թուրքերից մեզ ազատագրելուց կարճ ժամանակ հետո, չեղարկեցին Հայկական մարզը, որի պատասխանը միարժեքորեն պարզ է, քանի որ նրանք զգացին, որ մենք դրա մեջ տեսնում ենք մեր ապագա պետականության սաղմը, և որը կայսրության քաղաքականությանը դեմ էր։

Նման իրավիճակներում էլ շատ օգտակար է միշտ հիշել, որ երբ շատ թույլի ամբիցիաները շատ ավելի մեծ են լինում, քան նրա իրական հնարավորությունները, ապա բոլոր տեսակի օրենքներով դրա վերջը վատ է լինում։

Անկասկած է նաև, որ անկախ կյանքից ու պետականությունից ավելի լավ բան չկա, բայց պետք է կարողանալ դա ունենալ։

Եվ, բացի դրանից, փոստացի արդեն մոտ 35 տարի ունենք անկախ կյանք ու պետականություն, որը քանի գնում շագրենի կաշվի նման փոքրանում է։

Ինչու՞ մենք դա չենք կարողանում անել՝ հարց, որի պատասխանը մոտավորապես կարող է լինել հետևյալը։

Պատկերացնենք մի իրավիճակ, երբ շինարարությունից բան չհասկացող որևէ մեկին բռնում ես ու ասում, որ շրջակայքի անորակ շինանյութերով պետք է շենք կառուցել, և նա էլ համաձայնում է, ու արդյունքն էլ պարզ է, թե ինչ է լինելու։

Շատ տխուր է։

Վառվռուն ու անմիտ հայրենասեր լինելուց առաջ պետք է աշխատել գոնե ինչ-որ մանր-մունր բաներ հասկանալ։

Աշխարհը ապրելու տեխնոլոգիաները հասկանալու ու նոր միայն կռիվ տալու վրա է հիմնված։

Առանց հասկանալու և մեծ ամբիցիաներով կռիվ տալն ու տակ մնալը նորմալ ապրելու տեխնոլոգիա համարվել չի կարող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 177

Մեկնաբանություններ