ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ձուկ բուծողները սնանկացան, իսկ ինքն ասում է՝ «դե, ես աճեցրած ձուկ վաղուց չեմ ուտում»

Ձուկ բուծողները սնանկացան, իսկ ինքն ասում է՝ «դե, ես աճեցրած ձուկ վաղուց չեմ ուտում»
31.07.2026 | 14:10


«Վաղուցը»՝ 2018-ից է, երբ դաչայի օրական բյուջեն եռապատկվեց՝ հասնելով $5000-ի։ Դե, օրական 5000 դոլարով «կայֆեր անողը», պարզ է, աճեցրած ձուկ չի ուտի, հայկական կոնյակ չի խմի ,իսկ ժողովրդին էլ կնայի վերևից։

Բայց ամենասարսափելին դա չէ։

Մտածե՞լ եք՝ ինչ է սրանով հայտարարում աշխարհին.

1. «Հայաստանի աճեցրած ձուկը զիբիլ է, ես չեմ ուտում»։

2. «Ու այդ զիբիլը մենք տուլիտ ենք անում ռուսների վրա»։

Այսինքն՝ ինքը պաշտոնապես հայտարարում է, որ տեղական արտադրանքը անորակ է, իսկ հետո զարմանում, թե ինչու են դրսում արգելում հայկական ձկան ներմուծումը։

Ութ տարի է՝ սա ձեզ «դաստիարակում է», իսկ մեղավորը միշտ դուք եք՝ «լավը չեք աճեցնում»։ Սեփական արտադրողին սնանկացնելու ու տեղական բիզնեսը սպանելու ավելի «էլեգանտ» ձև դժվար էր հնարել։

Ժողովուրդ ջան, դեռ չե՞ք հասկացել, թե ով է իրականում ում «տուլիտ անում»:

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են արտահանման խնդիրներ առաջանում, ու ինչու են հայաստանցի արտադրողները սնանկանում։

Ութ տարի շարունակ սեփական արտադրողին ու ժողովրդին մեղադրում են «լավը չլինելու» մեջ, մինչդեռ իրականում սպանում են տեղական բիզնեսը։

Ժողովուրդ ջան, իսկ դուք դեռ հավատո՞ւմ եք, որ սա «ժողովրդի իշխանությունն» է...

Հայկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7883

Մեկնաբանություններ