Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության և անվտանգության արժեքը՝ Մայր Աթոռում Սուրբ Հարության պատարագի ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ անտեսվում և խեղաթյուրվում են նվիրական արժեքները, գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում եկեղեցու նկատմամբ»,– ասել է Վեհափառ Հայրապետը։