Այսօր դրա հարցազրույցին կլսենք «ես այնպիսի բան կասեմ, որ Ադրբեջանում ներքաղաքական վիճակն անհուսալիորեն կապակայունանա» հայտարարության կարգի մի շարք հիմարություններ...
Մի շաբաթ չի անցել իտալական թերթին տված հարցազրույցում արված հիմար հայտարարությունից, որ անվտանգությունը Ռուսաստանի հետ կապելը Հայաստանի ռազմավարական սխալն է եղել, էսօր հեռախոսն առել, ընկել է աշխարհի լիդերների հետևից, ու ոչ մեկը տանձի տեղ չի դնում։
Շատ հետաքրքիր պատերազմ է գնում Ուկրաինայում։
Ուրեմն, ռուսներն ահագին տարածքներ են վերցրել, բայց միայն Մարիուպոլում են ահռելի չափերի շինարարություն անում։
Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:
Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների)...