Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Ահռելի պետական պարտք է մեր վզին բեռնել, որ իրենից հետո ոտքի կանգնելու զրո հնարավորություն լինի

Ահռելի պետական պարտք է մեր վզին բեռնել, որ իրենից հետո ոտքի կանգնելու զրո հնարավորություն լինի
28.10.2025 | 15:07

Այսօր հայտնի անձն ասել է, թե տնտեսական աճ կա, բայց աղքատության ցուցանիշը չի նվազում (պաշտոնական թվերով՝ 4 հոգուց 1-ն աղքատ է): Եվ այս մտքին հավելել է, թե, իր համոզմամբ, ինքը գիտի սրա պատճառը, և ասել է, թե ավիրված դպրոցներն են պատճառը:

Աճեմողլուի հետ իբր թե խորհուրդներ էր անում, մի օր այս հարցը չտվե՞ց, որ նա էլ ասեր՝ այ ուռած գլուխ, պատճառը կորզող հաստատություններդ են, պատճառն այն է, որ օլիգարխիկ համակարգ է գործում պետությանդ մեջ, դրանք հարստանում են, ու դրանց հարստանալու հաշվին տնտեսությունդ իբր աճում է, իսկ քեզ պես մեկն էլ, երկրի կորզող հաստատությունները ներառական դարձնելու փոխարեն, համահարթ հարկում մտցրեց՝ չքավորի վիճակն է՛լ ավելի վատացնելով:

Չարիքի իշխանությունը ոչ միայն հային զրկել է հայրենիքի մի մասից, ոչ միայն մեզ ուզում է զրկել ազգային ինքնությունից, այլ նաև հային ավելի աղքատ է դարձնում, նաև ահռելի պետական պարտք մեր վզին բեռնելով, որ իրենից հետո ոտքի կանգնելու զրո հնարավորություն լինի:

Այն բոլոր մարդիկ, ովքեր այս ամենը լավ գիտեն (քանի որ փոքր-ինչ գիտելիք ունեն) և սրա ներկայությամբ լուռ են ու հաշտ են այս արտաբերած մտքերի հետ և մի բան էլ հետը համագործակցում են՝ ուղղակի հանցակից են:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 6131

Մեկնաբանություններ