ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Միամտություն կլիներ կարծել, թե Գազայում խաղաղություն է լինելու

Միամտություն կլիներ կարծել, թե Գազայում խաղաղություն է լինելու
29.10.2025 | 14:14

Իսրայելը կրկին թիրախավորել է Գազան և օդային լայնածավալ հարվածներ է հասցնում։ Վստահ եմ, որ Գազայի ժողովուրդը չէր էլ հավատացել խաղաղության մասին հայտարարություններին, որոնք արվել էին նաև աշխարհի գերտերություններից մեկի՝ ԱՄՆ-ի նախագահի կողմից։ Իսրայելը բազմիցս է ասել, որ Գազան չպետք է լինի, որ Գազան պետք է լինի իսրայելական, միամտություն կլիներ կարծել, թե խաղաղություն է լինելու։ Դա պարզապես ժամանակավոր «փափուկ բարձ» էր։

Իսկ հիմա՝ մեր տարածաշրջան։

Իրան-Իսրայել հակամարտությունն էլ չի ավարտվել, ոչ էլ թուրք-քրդականը, ոչ էլ սիրիականը, նույնիսկ, ոչ էլ հայ-ադրբեջանականը։

Խաղաղությունը խիստ հարաբերական է, պատերազմի ժամանակ ավելի խաղաղ կարող է լինել, քան՝ առերևույթ տեղի չունեցող ռազմական գործողությունների ժամանակ։ Պատերազմը խաղաղության ժամանակ տեղի ունեցողի հետևանքն է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6300

Մեկնաբանություններ