ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.08.2026 | 00:12

Ամենախնամ Տեր,
Այսօր նվիրական օր է, քանզի տոնում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխումը։
Սուրբ Տիրամայր,
Քո մայրական հայացքով և բարեխոսությամբ նայիր մեր զավակներին։
Թո՛ղ չարությունը չմոտենա նրանց անմեղությանը և թող աշխարհը չկարողանա խլել նրանցից այն լույսը,
որ Տիրոջ Սուրբ Հոգու շնորհն է։
Տե՛ր,
պահպանի՛ր նրանց բոլոր վտանգներից։
Թող նրանց անմեղությունն ու հավատքը լինեն որպես վառ լույս, որ կուղեկցի նրանց ողջ կյանքում:
Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 145

Մեկնաբանություններ