Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Սահմանամերձ գյուղում էդպիսի խոսակցություն կարող էր ունենալ միայն թշնամին

Սահմանամերձ գյուղում էդպիսի խոսակցություն կարող էր ունենալ միայն թշնամին
18.03.2024 | 17:13

Նիկոլ Փաշինյանն այնպես է անում, որ ժողովուրդը զզված ասի՝ մեզ պետություն պետք չի, գնանք մի օտար թագավոր բերենք մեզ իշխի։

Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա։

Փաշինյանը հայ ժողովրդի վրա անեծք ու նախատինք է, «տրոյական ձի», որի առաքելությունը երկրի մասնատումն ու ոչնչացումն է։

Սահմանամերձ գյուղում էդպիսի խոսակցություն կարող էր ունենալ միայն թշնամին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ