Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Հավատքը խոսք չէ միայն, այլ՝ կենդանի գործ, աղոթք՝ մարմնացած աշխատանքի մեջ

Հավատքը խոսք չէ միայն, այլ՝ կենդանի գործ, աղոթք՝ մարմնացած աշխատանքի մեջ
12.02.2026 | 13:35

Եկեղեցու պատմությունը երբեք միայն քարերով ու պատերով չի կերտվել․ այն կառուցվել է հավատքով, զոհողությամբ և սիրո ծառայությամբ։ Եվ այդ պատմության մեջ կինը միշտ ունեցել է առանձնահատուկ առաքելություն՝ որպես հավատքի կրող, աղոթքի պահապան և կյանքի փոխանցող։ Քրիստոնեության առաջին դարերից սկսած հենց կանայք էին, որ իրենց սրտում պահեցին Ավետարանի լույսը, տարածեցին այն ընտանիքներում, համայնքներում և սերունդների մեջ՝ դառնալով լուռ, բայց անսասան սյուներ Եկեղեցու կյանքում։

Այսօր ևս Եկեղեցին շենանում է ոչ միայն հոգևոր ծառայությամբ, այլ նաև հավատացյալ զավակների նվիրված գործերով։ Ախթալայի սրբավայրի շենացման ճանապարհին իր հավատքով և գործով առանձնացավ մեր եկեղեցու նվիրյալ զավակ Աննա Եպիսկոպոսյանը, ով իր ներդրմամբ վկայեց, որ հավատքը խոսք չէ միայն, այլ՝ կենդանի գործ, աղոթք՝ մարմնացած աշխատանքի մեջ։

Այդ նվիրվածության համար, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռքով Աննա Եպիսկոպոսյանը արժանացավ օրհնության գրի՝ որպես եկեղեցուն մատուցված ծառայության ճանաչում և օրհնություն։ Այս իրադարձությունը ոչ միայն անձնական պատիվ է, այլ նաև խորհրդանշական վկայություն այն մասին, որ Եկեղեցին ապրում է իր զավակների հավատքով, և կանանց ծառայությունը նրա կյանքում ունի անփոխարինելի տեղ։

Թող այս օրհնությունը դառնա խրախուսանք բոլոր նրանց համար, ովքեր սիրով են ծառայում Աստծուն ու Սուրբ Եկեղեցուն։ Իսկ կանանց նվիրվածությունը թող շարունակի մնալ այն լուռ ուժը, որով հավատքը սերունդների մեջ չի մարում, այլ վերածվում կյանքի, լույսի և հույսի։

Տ. Հեթում Հեթում

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ