Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Եվս մի ցնցող նորություն

Եվս մի ցնցող նորություն
05.03.2026 | 12:38

ՀՀ Պատմության ինստիտուտ է ներկայացվել Ալիևի հորջորջած «Արևմտյան Ադրբեջանի» այն տարածքների նախապես պատրաստված քարտեզը, որում ադրբեջաներենով նշված են խորհրդային տարիներին Հայաստանի տարածքի ադրբեջանաբնակ բնակավայրերի անվանումները։ Այսինքն, պետք է Հայաստանի քարտեզը ձևափոխել և այդ բնակավայրերը համարել ադրբեջանական տարածքներ։ Փառք աստծո, մեր պատմաբանները կտրուկ մերժել են այդ հիմար, ավելի ճիշտ, դավաճանական առաջարկը, որ պատմաբանների քննարկմանն է ներկայացվել իշխանության կողմից։ Սակայն պատմության ինստիտուտի տնօրենին փոխարինած Համո Սուքիասյանը փորձել է պատմաբաններին համոզել հաստատել ծրագիրը, անգամ ակնարկելով շահավետ դրամական օգուտների մասին։ Բայց, փառք մեր պատմության ինստիտուտի պատմաբաններին, նրանք մնացել են անդրդվելի։

Սա այդ ազերական ծրագիրն իրագործելու առաջին փորձն էր, բայց, կարծում եմ, բանը դրանով չի սահմանափակվելու։

Նիկոլը փորձելու է ամեն գնով իրագործել Ալիևին տված խոսքը (դեռ անցյալ տարի նա հայտարարեց, որ ցավալի տարածքային կորուստներ ենք ունենալու)։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող է լինել։ Խորհրդային տարիներին Նոյեմբերյանի բնակավայրերից սկսած մինչև Ամասիա, ազերիներ էին խցկվել։ Կարծում եք դա պատահակա՞ն էր արվել։ Ոչ։ Ինչ է, Ադրբեջանը տարածքներ քի՞չ ուներ։ Կամ գուցե նրանց հողակլիմայական ու բնակլիմայական պայմանները վա՞տ էին մերից։ Դարձյալ ոչ։ Դա հեռահար ծրագիր էր ազերիների կողմից։ Այդ մենք է, որ մեր քթերից այն կողմ չենք տեսնում, իսկ նրանց Հայաստան ներթափանցումը կատարվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից ծրագրավորված ձևով։

Անգամ մայրաքաղաքում լույս էր տեսնում «Սովետ Էրմանիստան» ադրբեջանական թերթ։ Այնպես որ, մեր երկրի ողջ տարածքը ողողված էր այդ աղբով, և հիմա նրանք այդ բնակավայրերը համարում են իրենց պատմական տարածքները։

Կրկնում եմ՝ Նիկոլն ամեն կերպ փորձելու է իրագործել Ալիևին տված իր խոստումը։ Որպես ներգործուն զենք վախվորած ուղեղների համար նորից առաջ է քաշելու «ուզում եք, որ պատերա՞զմ լինի» չարչրկված խաբեությունը, որ արդեն հիշեցնում է Թումանյանի ստեղծագործության տողերը. «թե չէ հրեն, կացինս սրած, գնամ բերեմ, ծառը կտրեմ»։

Զգույշ եղեք, ժողովուրդ, առավել ևս նիկոլամոլներ, հասկացեք, որ դա կլինի Հայաստանի ստրկացման և պետականության վերջնական կորուստը։ Մի հավատացեք իշխանության տված խոստումներին։ Նրանք ութ տարի շարունակ միայն ստում են։ Ես տարիքով մարդ եմ, ապրելու քիչ ժամանակ է մնացել, բայց մեղք է մեր այսօրվա երիտասարդությունը, որ կարող է ապրել ադրբեջանցիների իշխանության ներքո։

Սթափ եղեք։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ