ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Զորամասային միջոցառումներ

Զորամասային միջոցառումներ
09.09.2014 | 15:38

Սեպտեմբերի 14-ին՝ Կապավորների մասնագիտական տոնի առիթով, Արտաշատում տեղակայված կապի ուսումնական կենտրոնում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կկայանա տոնական միջոցառում:

Օգոստոսը թեժ էր զորամասային միջոցառումների առումով: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մի խումբ ազատամարտիկներ, Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի Տավուշի մարզում տեղակայված 4 սահմանամերձ զորամիավորումներ և հանդիպել զինվորների հետ, իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել զինվորներին: Զորամասերում համերգներով հանդես է եկել «Կարին» ազգագրական համույթը: Նախաձեռնությանն են միացել ՀՀ կոմպոզիտորների միության անդամներ, որոնց մասնակցությամբ Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամիավորումներում կայացել են բազմաժանր համերգային ծրագրեր:
Նմանատիպ այցելությունները պարբերական բնույթ են կրելու:

Դիտվել է՝ 6118

Մեկնաբանություններ