ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

«Նաֆար» են պահում

«Նաֆար» են պահում
16.03.2024 | 23:38

Հային որ հարցնես՝ ի՞նչ ես անում, կասի՝ ընտանիք եմ պահում։ Բայց իրականության մեջ արդեն մի հազար տարի ավելի շուտ ինքը թուրքին է պահում, քանի որ ինչ կուտակում ու շինում է, վերջում խելոք թողնում է թուրքին։ Ինչքան դիզել էր Արևմտյան Հայաստանում, խելոք թողեց թուրքին, ինչքան դիզել էր Արցախում, վերջում էլի թողեց իրենց։ Ու քանի դեռ այս ազգը չի հասկացել, որ եթե ուզում ես քո երեխուն վերջում մի բան մնա, ապա սկզբից պետք է պետություն կառուցես, որ չի կարելի պետությունից քերել, պետությունը թուլացնել ու սնանկացնել սեփական նաֆարը պահելու անվան տակ, վերջում այդ ամենը մնալու է թուրքին կամ հերթական հակառակորդին:

Արգիշտի Կիվիրյան

Դիտվել է՝ 5763

Մեկնաբանություններ