Աղոթարան
30.12.2025 | 22:00
Տե՛ր Հիսուս,
Քո ողորմությունը գերազանց է, Տե՛ր,
Որով դու վերացնում ես հոգուս խավարներն ու տագնապները:
Քո ճանապարհներն արդար են,
Քոխոստումները հավիտենական,
Քո ձեռքը պահապան է ինձ համար:
Թող իմ քայլերն ուղեկցվեն սիրով և խոնարհությամբ,
Իմ ականջները լսեն քո ձայնը,
Իմ շուրթերը խոսեն ճշմարիտը,
Իմ սիրտը պահպանի հավատը,
Իմ հոգին խոնարհվի Քո առջև:
Թող հոգիս խաղաղության և սիրո մեջ մնա այժմ և միշտ և հավիտյանս։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ