Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նախագահական ընտրություններ Եգիպտոսում

Նախագահական ընտրություններ Եգիպտոսում
17.06.2012 | 01:17

Հունիսի 16-ին և 17-ին Եգիպտոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրերն են: Եգիպտացիները ընտրելու են «Մուսուլման եղբայր» Մուհամեդ Մուրսիի և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի միջև: Ընտրությունները Եգիպտոսում կայանում են սահմանադրության բացակայության և լուծարված խորհրդարանի պայմաններում: Որոշ քաղաքական գործիչներ կոչ են անում հետաձգել նախագահական ընտրությունները, բոյկոտել կամ քվեաթերթիկը փչացնել:

Դիտվել է՝ 6526

Մեկնաբանություններ