Գյումրին վերակառուցելու համար մի քանի հարյուր միլիոն դոլարը բավական էր:
Չարեցին:
Երեսունհինգ տարի անց, նույնիսկ փլատակները մաքրված չեն:
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ եմ ասում:
Երեսունհինգ տարի անց, նույնիսկ փլատակներից քաղաքը չի ազատվել:
Հայաստանը կեղեքած բանդայի ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին բերեք, թող մի տասը օր դոմիկների մեջ ապրեն: Սրա նրա գույքը ձեռից խլող գլխավոր ինստիտուտի՝ ԴԱՀԿ-ի նախկին նաչալնիկ՝ Պողսսյան Միհրան, հո դեմ չե՞ս :
Արցախը փրկող, բանակային ծառայությունից խուսափած միլիարդատերերին, նրաց որդիներին պիտի կամուֆլյաժը հագցնես ու ղրգես пахать անելու:
Թող իրենց գրպանային լրատվականներն էլ «օն լայն» հեռարձակումներ կազմակերպեն, թե ինչպես է անցել վերջիններիս հերթական օրը այս կամ այն մարտկոցի, վաշտի կուբռիկում:
Հանրապետա-ՔՊ-ական Աշոտ Արսենյան, հո դեմ չե՞ս լինի:
Ի դեպ, пахать-ը շատ օգտակար է, похоть-ի դեմ, իսկ կուբռիկում երկար ժամանակ քնելը, ինչպես նշել են ացտեկները, նպաստում է Կուբրիկի ֆիլմերը ճիշտ հասկանալու համար:
«Аморал»-ությունն ու դեբիլությունը, սրբապղծությունը, ուրիշների ծխերի հաշվին ղումար խաղալը դարձել է նորմ:
Փսորիազով բանակից ծլկած Ավինյան Տիգրանը մտնում էր գենշտաբ, որ դասախոսություն կարդար:
-Ավել, պակաս կներես,-ասում է Սամոդուռը այն տղային, ով կորցրել է երկու ոտքը՝ 44-օրյա դիվերսիայի ժամանակ:
Կորպորատիվ էթիկետ պահող պատգամավորը զանգում է տնակի մեջ կյանքը անց կացրած մարդուն, որովհետև վերջինս թթու բան է ասել տարիներ շարունակ գանձագողությամբ զբաղված Արմենչիկի հասցեին:
-Արդար չես, -ասում է:
Իհարկե արդար չեմ, որ արդար լինեի Երևանի Աբովյան Փողոցի Ոստան ռեսոտրանի տարածքն իմը կլիներ, ամսեկան 6 միլիոն դրամ վարձակալական գումարն իմ գրպանը կմտներ:
Որ արդար լինեի Երևանի կենտրոնում 57, չէ՝ 56 (մեկն արդեն նշեցի) կտոր անշարժ գույք ես կունենայի, Բագրատյան Սերգեյի հետ էլ ինքս օրթախ կլինեի:
Սա Հայաստանն է:
Երկիր, որը մնացել է միջնադարում, բայց միացած է ինտերնետին:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ