Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ակնարկեց իր հրաժարականի հնարավորության մասին:
Բոլոր արկածախնդիրների տրանսֆորմացիան նույն ընթացքն ունի. կարգավորման բալանսավորված տարբերակների մերժում, աշխարհաքաղաքական սխալ հաշվարկներ, ֆիասկո, հետո՝ մեղավորների փնտրտուք:
Հայկական էլիտան պատերազմից հետո չկարողացավ զոհաբերել Փաշինյանին՝ երկրի գահավիժումը կանխելու համար:
Կգնա՞ այլ քայլին Ուկրաինայի էլիտան:
Դժվարանում եմ ասել, բայց Զելենսկիի շրջապատում անհամաձայնություն ձայներ, այնուամենայնիվ, լսվում են:
Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. թերևս, գիտակցում է, որ ինքնակամ հեռանալն ավելի արժանապատիվ է, քան մեծ գործարքներում զոհաբերվելը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ