Այսօր Գրիգոր Տաթևացու խրատական առակով եմ պահքային գրառումս շարունակում։
Ասում են` մի մարդ եկավ խոստովանահոր մոտ և ասաց` մի կղերի եմ հարվածել:
Նա հարցրեց` փայտով ես հարվածել, թե՞ թրով:
Եվ սա աաաց` թրով։
Դարձյալ հարցրեց` թրի բերանով ես հարվածել, թե՞ կողքով:
Եվ [սա] ասաց` բերանով։
Դարձյալ հարցրեց. Խոցեցի՞ր, թե՞ սպանեցիր:
Եվ նա ասաց` սպանեցի։
Ասաց խոստովանահայրը` ո՜վ թշվառական, սպանել ես և ասում ես, թե «հարվածեցի», ծանրագույն չէ՞ սպանելը, քան հարվածելը։
Այս առակը ցույց է տալիս այն մարդուն, որն իր մեղքը վատ արարքի հետ է շփոթում։ Այսինքն գիտակցում է, որ դատապարտելի բան է արել, բայց նույնիսկ ինքն իրեն դա չի խոստովանում։
Ամեն ոք ով մեղք է գործել, հանցանք, պետք է գիտակցի, որ մարդկանց գուցե կկարողանա խաբել, բայց իր խղճի, Աստծո առաջ մեկ է պետք է վաղ, թե ուշ պատասխան տա։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ