«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Աստծո վրա մեր բոլոր հույսերը խարսխենք, և Նա մեզ ամոթի մեջ երբեք ու երբեք չի թողնի

 Աստծո վրա մեր բոլոր հույսերը խարսխենք, և Նա մեզ ամոթի մեջ երբեք ու երբեք չի թողնի
16.04.2025 | 12:02

Քիչ առաջ ինձ զանգեցին, մի բարի տիկին ինձ հրավիրեց բանաստեղծ Երվանդ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշ միջոցառմանը։ Ցավոք, թեպետ պարտավոր, բայց չէի կարող ներկա լինել՝ առողջական խնդիրներիցս ելնելով։ Սակայն մի հուշ ունեմ, որ օգտակար է վերհիշելը։ Հիմա գտնեմ-տեղադրեմ, քանի որ մի քանի անգամ, փառք Աստծո, արդեն հրապարակել եմ։ «Այրի կնոջ երկու լուման»- Մեծ պահքի զրույց Ավետարանից հիշում ենք, որ այրի կինը Տաճարի գանձանակը գցեց՝ ինչ ուներ- չուներ, որ ընդամենը ԵՐԿՈՒ ԼՈՒՄԱ էր: Անմիտ մարդիկ կան, որ եզրահանգում են, թե այդ կինը, իբր կորսվեց, քանի որ գոյատևելու իր վերջին հնարն էլ տվեց Աստծուն, թեպետ «երկու լումայով» ինչ գոյատևելու մասին խոսք կարող էր լինել: Բայց այս իմանանք, որ այրի կինը ՀՈՒՅՍՈՎ տվեց. նշանակում է, որ ԲԱԶՄԱՊԱՏԻԿՆԵՐՈՎ ԳՏԱՎ: Եվ Աստված նրա հոգևոր ու մարմնավոր կարիքները առավելով սկսեց հոգալ: Մի օր ինձ հետ էլ երկու լումայի պատմությունը եղավ: Ցուրտ ու մութ տարիներին, երբ վարձով էի բնակվում և գրպանումս ընդամենը երկու բաժակ սուրճի դրամ էր մնացել, և սրտումս աղաղակում էի, թե. «Տեր, ի՞նչ պիտի անեմ», Տերն ինձ հուշեց, որ մտնեմ սրճարան և մի բաժակ սուրճ խմեմ: Դժվարությամբ մտա, որովհետև «երկու լումաս» դառնում էր «մեկ լումա», նաև ներքին՝ թաքուն հաճույքով ու պարծանքով մտա, քանի որ «Տերն էր ասել» և սիրում էի սուրճ խմել: Հանկարծ սրճարան մտավ մեր բարի գրողներից մեկը, հրաշալի մի մարդ, որ հարգում էր ինձ: Տերն ինձ հուշեց՝ ՄԻ ԲԱԺԱԿ էլ այս բարեկամիդ համար սուրճ գնիր, ի սրտե հյուրասիրիր: Եթե չանես, չեմ կարողանա քեզ օգնել: Հյուրասիրեցի: Եվ ահա, բարեկամս, թե՝ ԴՈԼԼԱՐՆԵՐԴ ՍՏԱՑԱ՞Ր: Եվ զարմանքս տեսնելով ասաց. «Արտասահմանից բարերարներ են եկել, Հրանտ Մաթևոսյանի միջոցով գրողներին գումար են բաժանում: Վերջին օրն է, զանգիր Հրանտին»: Զանգեցի: Հրանտ Մաթևոսյանն ասաց, թե բարերարներն իրենք են ցուցակը կազմել, քո անունը ցուցակում չկա: Ապա թե, Մաքսիմ, շատ ե՞ս նեղը: Ասացի՝ զրոյական: Լավ, ասաց, հիմա գնում եմ հյուրանոց՝ բարերարներին հրաժեշտ տալու, կաշխատեմ քեզ համար մի բան պոկել: Եվ հաջորդ օրը մեծ գրողը ինձ որոշ ժամանակ պատվով գոյատևելու գումար տվեց՝ որքան որ կարողացել էր բարերարներից համոզել-վերցնել՝ «պոկել»: Որովհետև դժվարացրել էին, պատճառաբանել թե «իրենց ցուցակը վերջնական է և հավելյալ որևէ մեկի համար ոչինչ չունեն»: Աստված օրհնելով օրհնի բարի բարեկամիս՝ բանաստեղծ Երվանդ Պետրոսյանին, թող որ հոգին լույս դառնա: Եվ խնկավետությամբ հիշի Հրանտ Մաթևոսյանին, որ Տիրոջ խղճմտանքով էր հովվում Հայաստանի գրողների միությունը: Ամեն: Ինչպես տեսանք, Փրկչի վկայած «Այրի կնոջ երկու լուման», հրաշքներ կարող է գործել. այնպես որ, չտրտնջանք Աստծուն տրվող տուրքերի մեջ և միայն սրտանց անենք այդ տուրքերը, ԱՌԱՆՑ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ, ա՛յդ է գնահատվում: Եվ հիշենք, որ Տերն այրի կնոջ երկու լուման ավելի մեծ գումար համարեց, քան բոլոր ունևորների գանձանակ գցած հսկայական գումարները՝ միասին վերցրած, որովհետև ասաց. «Դրանք իրենց ունեցվածքի ավելորդ մասից գանձանակ գցեցին, բայց այս այրի կինը գցեց իր վերջին ունեցվածքը... ՀՈՒՅՍՈՎ»: Աստծո վրա մեր բոլոր հույսերը խարսխենք, և Նա մեզ ամոթի մեջ երբեք ու երբեք չի թողնի: Ալէլույա... Ամե՛ն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ