Ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների հնարավոր փոխանակումը (բարտերը):
Ըստ վերջիններիս հայտնած տեղեկությունների, ադրբեջանական կողմը լի է վճռականությամբ վերադարձնել «ադրբեջանական» անկլավները: Ընդ որում, ադրբեջանցիները պահանջում են, որ դեպի յուրաքանչյուր անկլավ Հայաստանն Ադրբեջանին միջանցք տրամադրի:
Ըստ նույն լրատվամիջոցների, ի պատասխան Ադրբեջանի պահանջների, Փաշինյան Նիկոլն առաջարկել է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Այսինքն, Արծվաշենը մնում է Ադրբեջանում, «ադրբեջանական» անկլավները Հայաստանում: Այլ կերպ ասած Փաշինյան Նիկոլն Ադրբեջանին ոչինչ չի առաջարկում:
Կարծում եմ` Ադրբեջանի հետ Փաշինյան Նիկոլի լեզվով խոսելն անիմաստ է: «Բանակցությունների» այդօրինակ ձևաչափը կհանգեցնի համատարած զիջումների:
Արդյունքում Ադրբեջանը կստանա բոլոր անկլավներն իրենց միջանցքներով, ինչպես նաև ինքնիշխանություն Արծվաշենի նկատմամբ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ