Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարություն է հրապարակել՝ ի պատասխան ՄԱԿ-ի չեղարկած պատժամիջոցների վերականգնման և այսպես կոչված «snapback» մեխանիզմի ակտիվացման։ Շեշտվում է, որ երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) և ԱՄՆ-ի գործողությունները, որոնք չարաշահում են «snapback» մեխանիզմը, անօրինական և անհիմն են։               
 

Ժողվարչապետը որոշել է անվանափոխել Լենինգրադյան փողոցը

Ժողվարչապետը որոշել է անվանափոխել Լենինգրադյան փողոցը
25.09.2025 | 15:41

Բնականաբար, սա ստոր քաղաքական-գաղափարական և հակառուսական քայլ է: Դե, սրբապիղծ են սրանք, սրանց ի՞նչ ասես: Սրանք իրենց Ցեղասպանությունն են հանել վաճառքի և ուրանում են, սովետական ժողովրդի ցեղասպանությունը Լենինգրադում ինչո՞ւ չպղծեն և դրանով լրացուցիչ վրդովմունք պատճառեն ռուսներին և նրանց առաջնորդին:

Բայց եթե ուզում են Քըրք Քըրքորյանի անվան փողոց ունենալ Երևանում, ինչը գովելի է, ինչո՞ւ Քըրքորյանի անունը չտալ, ասենք, Վրացյան Սիմոնի փողոցին, որի շնորհիվ զրկվեցինք 50 հազար ք/կմ տարածքից, որը Մուստաֆա Քեմալին գրում էր, թե օգնիր ինձ ռուսներին քշենք էստեղից, ինձ պետք չէ 60 հազարանոց Հայաստան, ես կբավարարվեմ 10 հազարով և քո համբալի կարգավիճակով:

Ոչ չեն անի դա սրանք, քանզի սրանք մեր օրերի արևմտական վրացյան սիմոններն են՝ անգլոսաքսերի աշխարհաքաղաքական պրոյեկտների իրականացման գործիքները:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, Քըրքորյանի սխրանքը գնահատվում է կես միլիարդ դոլար, և սրանք նրա անվամբ փողոցներ են կոչում:

Եթե էդքան երախտապարտ են, ապա երկու փողոց էլ պետք է կոչել Սամվել Կարապետյանի անվամբ, որը Հայաստանի վրա ծախսել է մեկ միլիարդ, այսինքն, Քերքորյանից երկու անգամ շատ: Կարծում եմ, տրամաբանական բան եմ ասում։

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ