Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Իջեք հրապարակ, որ ձեր անունից չծախեն երկիրը

Իջեք հրապարակ, որ ձեր անունից չծախեն երկիրը
09.06.2024 | 13:01

Հարցնում են, թե «ի՞նչ է տալիս հանրահավաքին գալը»:

2021-ին Շուշին ու Հադրութը հետ բերելու, Արցախը «անջատում հանում փրկության» կոնցեպտով անկախացնելու և խաղաղության խոստումներով ձեզ խաբեցին ու ստացան ձեր ձայները: Այնուհետև, «բանակցային նշաձողը իջեցնելու» եզագույն ձևակերպմամբ և ուղիղ հղում անելով ձեր տված ձայներին, հանձնեցին ամբողջը:

Այսօր էլ ուղիղ հղում են անում ձեզ` չմասնակցողներիդ, ու հանձնում են մնացածը:

Իջեք Հրապարակ, որ ձեր անունից չծախեն երկիրը ու միջազգային խաղացողներին ասեն՝ «մեր ժողովուրդն օքեյա կատարվողի հետ»:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 8485

Մեկնաբանություններ