Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բիզնեսը ծաղկում է

Բիզնեսը ծաղկում է
19.10.2012 | 13:36

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գործարար եղբոր` Սամվել Կարապետյանի բիզնեսները ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում են արագ տարածվում: Օրերս մեզ պատմեցին, որ Ռուսաստանի Սարանսկ քաղաքում հայտնի գործարարը հիպերմարկետ է կառուցում, որի միայն ճարտարապետական գծագրի համար իտալացիներին վճարել է 20 հազար դոլար: Ավելին, ասում են, նման մեծ առևտրային կենտրոն նախատեսված է նաև մեկ այլ քաղաքում: Ի դեպ, ինչպես մեր աղբյուրը վստահեցրեց, Կարապետյանը հայազգի այն եզակի գործարարներից է, ում ռուսական միջավայրը ու հատկապես իշխանությունները «թարս» աչքով չեն նայում: Իհարկե, վերջինս էլ «պարտքի» տակ չի մնում: Ի դեպ, Հայաստանում` «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում ևս Սամվել Կարապետյանը խոշոր սուպերմարկետ է կառուցում, որը դեռ կիսակառույց է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ