Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Ինչպիսի՞ն է լինելու 2013-ը

Վարդգես ՕՎՅԱՆ. Ինչպիսի՞ն է լինելու 2013-ը
28.12.2012 | 20:24

Հայոց լեռնաշխարհում մի տարի էլ է գլորվում գրողի ծոցը... Ներողություն, պատմության գիրկը. խաբեությունների, կեղծ խոստումների, պետական-հանրային ունեցվածքի թալանի, քաղաքական ծաղրածուների գզվռտոցներով լի էժանագին շոուների, ծայրը չերևացող արտագաղթի քարավանի, լուռումունջ-հլուհնազանդ գոյատևման, անհույս սպասումների ևս մի տարի:
Ինչպիսի՞ն է լինելու 2013-ը, ի՞նչ է բերելու իր հետ Հայոց երկիր։ Դժվար է ասել։ Բայց միանշանակ կարող ենք ասել, որ նաև մեզնից, ավելի ճիշտ՝ հատկապես մեզնից յուրաքանչյուրից և հավաքական մեր կամքից է կախված, թե ինչպիսին է լինելու Նոր տարին։ Հների շարունակությո՞ւնն է լինելու՝ գորշ ու տխուր օրերի ուլունքաշարով, թե՞ իրոք Նոր Կյանքի, Նոր Հայաստանի ավետաբերն է լինելու։ Մեզնի՛ց է կախված:

Դիտվել է՝ 8186

Մեկնաբանություններ