Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Տղե՛րք ջան, չի մարելու

Տղե՛րք ջան, չի մարելու
22.02.2013 | 20:32

Քիչ առաջ Ազատություն հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: Միջոցառման կեսին հայտնի դարձավ, որ հրապարակ է եկել Արմեն Ռուստամյանը` հայտարարելով, որ ՀՅԴ-ն միանում է ժողովրդին: «Րաֆֆին հանդիպել է մեզ հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը: Մենք օրինական, սահմանադրական ճանապարհով ընթանալու և իրական, շոշափելի արդյունքների հասնելու կողմնակից ենք: Այս վիճակը նաև իշխանությանը պետք է ստիպի ելքեր որոնել: Մեր երկրում արմատական փոփոխություններ են արհարաժեշտ: Դաշնակցությունն ինքնուրույն, պատասխանատու կուսակցություն է: Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը: Մենք վճռական ու հետևողական ենք լինելու»,-հայտարարեց Ռուստամյանը:
Հրապարակում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով այս անգամ ներկայացրեց իր մինիմում և մաքսիմում ծրագիրը` նկատելով, որ պետք է պատրաստվել երկարատև պայքարի: «Կողմերից մեկը, որը կանի հախուռն, հապճեպ գործողություններ, նա տանուլ կտա: Մենք ունենք մինիմում ծրագիր` չպարտվել, չգնալ որևէ պայմանավորվածության ապօրինի իշխանության հետ: Ծրագրի առավելագույնը սա է` Րաֆֆի Հովհաննիսյանը դե յուրե պետք է նշանակվի Հայաստանի Հանրապետության նախագահ»,-ասաց Փաշինյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ելույթում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, նախապես նշելով, որ նրա բոլոր պահանջներին Սարգսյանը «ոչ» է պատասխանել: «Այս ժողովրդական շարժումը չի մարելու, տղե՛րք ջան, չի՛ մարելու: Մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ: Վաղը այդ բոլոր քաղաքներն ու գյուղերը, որ ցուցակագրեց Հովսեփը, մեկ առ մեկ պիտի հաղթանակը տանենք ՀՀ քաղաքներ և գյուղեր»,-հայտարարեց Հովհաննիսյանը:
Ի դեպ, վաղը հանրահավաքներ են նախատեսված նաև շրջաններում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ