Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հովիկ Աբրահամյանին «դժվարին օրեր» են սպասվում

Հովիկ Աբրահամյանին «դժվարին օրեր» են սպասվում
23.10.2013 | 12:25

Այսօրվա ԱԺ-ի նիստը սկսվեց ընդդիմության պատգամավորների՝ Լևոն Զուրաբյանի և Զարուհի Փոստանջյանի` իշխանական մեծամասնության խախտումներն արձանագրելով: Նախ Զուրաբյանը, հիշեցնելով երեկվա իր ելույթը Զորի Բալայանի նամակի առնչությամբ, նկատեց, որ օրենքի խախտմամբ է փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անջատել իր խոսափողը: Պատգամավորը առաջարկեց քննել կատարվածը ու պատասխան տալ, թե ինչպես է օրենքի նման կոպիտ խախտում եղել:

Իսկ Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ այսօր Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է եղել և որոշվել է, որ նա այլևս չի լինելու ԵԽԽՎ պատվիրակության կազմում: «Պարոն Աբրահամյանի կողմից այս նախաձեռնությունը հետապնդում է այն միտքը, որ պետք ամեն ինչ անել, որպեսզի ԵԽԽՎ-ում այլ կարծիք չհնչի: Նա ավտորիտար որոշում է կայացրել, «Ժառանգություն» կուսակցությանը հանել ԵԽԽՎ-ի կազմից»,-այս նախադասությունը խորհրդարանական մեծամասնությունն արձագանքեց բուռն ծափահարություններով, ինչից հետո Փոստանջյանն ավելի «ոգևորվեց» ու հավելեց. «Այս որոշման վերաբերյալ կլինեն համապատասխան բողոքարկման գործընթացներ: Պարոն Աբրահամյան, ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ Ձեզ և Ձեր կուսակիցներին սպասվում են դժվարին օրեր»,- վերջին մտքից հետո ևս ՀՀԿ-ականները ծափահարեցին, իսկ ընդդիմադիր Զարուհին նետեց. «Այս գործողությունները ձեզ չեն ներվի»:

Հովիկ Աբրահմայնը չարձագանքեց ոչ մի կերպ. փոխարենը ժպտաց ու հայտարարեց քվեարկությունների մասին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ