Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՈՒՀԱ-ում լավագույնը ապագա մանկավարժներն ու վանաձորցիներն են

ՈՒՀԱ-ում լավագույնը ապագա մանկավարժներն ու վանաձորցիներն են
02.02.2014 | 16:39

Փետրվարի 1-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ՈՒՀԱ ուսանողական լիգայի «Ձմեռային գավաթ 2014»-ը։ Խաղին մասնակցում էին 7 թիմեր, որոնցից՝ 6 բուհական ուսանողական թիմեր և մեկ մարզային թիմ: Խաղին մասնակցում էր 2 նոր թիմ` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ջենթլմեն» և Վանաձորի «Վանաձոր» թիմերը:

ՈՒՀԱ ուսանողական լիգայի «Ձմեռային գավաթ 2014»-ի երեք մրցույթների համրագումարային արդյունքում և խաղում ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի և բարձր պատրաստվածության շնորհիվ նորեկ երկու թմեր` «Ջենթլմեն» և «Վանաձոր» դարձան հաղթող և վաստակեցին ՈՒՀԱ ուսանողական լիգայի «Ձմեռային գավաթ 2014»-ի հաղթողի տիտղոսը:
Ձմեռային գավաթն անցկացվում է տարին մեկ անգամ, նպատակն է ՈՒՀԱ շարժման տարածումը Հայաստանի ամբողջ տարածքում:

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ